ՀՀՀ Մոնրեալի մասնաճյուղը կառուցել է Արցախի Խանձք գյուղի համայնքային կենտրոնը (տեսանյութ)
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Khantsk-1.jpg)
Հայաստան համահայկական հիմնադրամի (Հ.Հ.Հ.) Մոնրեալի մասնաճյուղը հատուկ հաղորդագրությամբ հաստատում է, որ ավարտվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Խանձք գյուղի համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները։
Կառույցը ծառայելու է շրջակա 4 գյուղերին, որտեղ կենտրոնացվելու են հասարակական զանազան ծառայություններ, ինչպես օրինակ՝ բժշկական, գյուղատնտեսական, արհեստագիտական: Այն ծառայելու է նաև՝ որպես համայնքի հավաքատեղի: