Մահացել է հայ ժողովրդի բարեկամ Բեռնար Պիռասը

74 տարեկան հասակում վախճանվել է Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքի նախկին քաղաքապետ  (2001-2014) Բեռնար Պիռասը: Այս մասին տեղեկացնում է «Հայերն այսօրը»՝ հղում կատարելով Ֆրանսիայի «Նոր Յառաջ» պարբերականին:

Հայերի ու Հայ Դատի այս մեծ բարեկամը 1998-2001 թվականներին մեծ աշխատանք է կատարել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի ընդունման համար: Բեռնար Պիռասը երկար տարիներ եղել է  Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի նախագահը:

Scroll Up