Մահ՝ Հայ ժողովուրդի անկեղծ բարեկամ Պերնար Փիրասի

Պուռ-լէ-Վալանսի նախկին քաղաքապետ (2001-2014), ընկերվար ծերակուտական Պերնար Փիրաս իր մահկանացուն կնքած է 74 տարեկանին: Այս մասին յայտնած է «Նոր Յառաջ»-ը:
Հայոց, Հայ Դատի այս մեծ բարեկամը, 1998-2001 տարիներուն անխոնջ աշխատանք տարած է յանուն Հայոց Ցեղասպանութեան ճանաչման օրէնքին ընդունման՝ երբ Ծերակոյտի Ֆրանսա-Հայաստան բարեկամութեան խումբին նախագահն էր: