Պոլսահայ ռոք երգիչ Հայկո Ջեփքինը նոր ալբոմ է թողարկել

Պոլսահայ հայտնի ռոք երաժիշտ Հայո Ջեփքինը նոր ալբոմ է թողարկել: Ըստ Ermenihaber-ի՝ թուրքական «Habergri» լրատվական կայքը գրում է, որ «Երգեր, որոնցով մեծացել եմ» խորագրով ալբոմում Ջեփքինն իր ունկինդիրներին ներկայանում է այլ ոճով: Ալբոմում ընդգրկված է 9 երգ: Սա Ջեփքինի 5-րդ ալբոմն է՝ «Պետք է հանգիստ լինեմ», «Ծանոթությունն ավարտվեց», «Ճամպրուկ» և «Սիրո տառապանքը» ալբոմներից հետո:
Ջեփկինը ծնվել է 1978 թվականին Դանիայում, որտեղից ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլ: Երգել է հայկական եկեղեցու երգչախմբում: Հայկական Կենտրոնական վարժարանն ավարտելուց 2 տարի անց Միմար Սինանի անվան կոնսերվատորիայում 2 տարի վոկալ է ուսանել: Երաժշտական կրթությունը է ստացել նաև Ստամբուլի ակադեմիայում: