ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Փետրվարի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի ղեկավարությամբ տեղի ունեցավ գործակարգավարական ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին փոխնախարարները, աշխատակազմի ղեկավարը, ստորաբաժանումների, ՊՈԱԿ-ի, «Իմ Հայաստան» փառատոնի, «Հայերն այսօր» կայքէջի ղեկավարները: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին:

 Քննարկվեցին ՀՀ կառավարության գերակա ուղղություններով նախատեսված 2016 թվականի ծրագրերը և դրանց կատարումն ապահովող միջոցառումները:

 Կարևորվեցին ՀՀ անկախության   25-ամյակին նվիրված ծրագրերի իրականացմանը, «Սփյուռք» ամառային դպրոց», «Արի տուն» ծրագրերի, Համահայկական մրցանակաբաշխության, ինչպես նաև, ՀՀ տնտեսության մեջ ներդրումային ծրագրերի մասին սփյուռքի տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները, սիրիահայերի ինտեգրման ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումները, նշանակվեցին պատասխանատուներ ու համակարգողներ: Տրվեցին մանրամասն հանձնարարականներ:

Scroll Up