Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց Թուրքիայում

Թուրքիայում կայացավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշար, որը կրում էր Վեհդի Էմրեի ու Համիթ Քափլանի անունը:

75 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ 2014թ.-ի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ով հաղթեց երեք մրցակիցների ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ էլ, ուժեղ գտնվելով վրացի մրցակցից, ճանաչվեց մրցաշարի հաղթող: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է ArmFootball.com կայք-էջից:

Նշենք, որ 66 կգ քաշային կարգում հանդես եկավ նրա եղբայրը` Արամ Ջուլֆալակյանը, ով պարտվեց հենց առաջին գոտեմարտում:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի հավաքականի մյուս անդամները այս օրերին հանդես եկան Բուլղարիայում կայացած միջազգային մրցաշարում, որտեղ նվաճեցին 3 ոսկե, 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալ:

Scroll Up