Կալիֆորնիայում համալսարանի ռեկտոր է ընտրվել Մարի Փափազյանը

Կալիֆորնիայի Սան Խոսեի համալսարանի ղեկավար է նշանակվել հայ Մարի Փափազյանը: Այս մասին տեղեկացնում է համալսարանի կայքը:
Համալսարանի հոգաբարձումների խորհուրդը նման որոշում է կայացրել հունվարի 27-ին: Ըստ այդմ, Փափազյանը դառնում է համալսարանի 29-րդ ռեկտորը, 3-րդ կին ղեկավարը 159-ամյա պատմության մեջ:
«Ուրախ եմ, որ համալսարանի հոգաբարձումների խորհուրդը հենց ինձ է ընտրել ռեկտոր՝ վստահելով այս կարեւորագույն կառույցի զարգացումն ինձ»,- ասել է Մարի Փափազյանը:
Մարի Փափազյանը նախկինում էլ է ղեկավար պաշտոններ զբաղեցրել Միացյալ Նահանգներում: Նա առաջին հայ կինն էր, որ 2012թ.-ին նշանակվեց Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր:
Հիշեցնենք, որ Մարի Փափազյանը ծնվել եւ մեծացել է Ամերիկայի Միացյալ նահանգներում: