«Թուրքիայում չկա քրդական հարց, կա հայկական հարց». հայատյաց թուրք պատգամավոր

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ֆարուք Չաթուրօղլուն, խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, անդրադառնալով քրդական հարցին, հանդես է եկել հայատյաց հայտարարությամբ:
Չաթուրօղլուն հայտարարել է, որ հայերը դավաճանել են Օսմանյան կայսրությանը և հարված են հասցրել թիկունքից:
«Թուրքիայում քրդական հարց չկա, կա հայկական հարց»:
ermenihaber.am-ի փոխանցմամբ` Չաթուրօղլուի հակահայկական հայտարարությունները մեջբերող թուրքական «aktifhaber.com» կայքը գրում է. «Հետաքրքիր է, թե ԱԶԿ-ական հայ պատգամավոր Մարգար Եսայանն ու վարչապետ Դավութօղլուի պատվավոր խորհրդական, իշխանական «Aksam» թերթի հոդվածագիր էթյեն Մահչուփյանն ինչպես կարձագանքեն ԱԶԿ-ական պատգամավոր Չաթուրօղլուի խոսքերին»: