ԵԽԽՎ-ի նախագահ է ընտրվել ադրբեջանամետ Պեդրո Ագրամունտը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ԵԽԽՎ-ի նախագահ է ընտրվել իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է pravda.com.ua-ն։
Ագրամունտի թեկնածությունն առաջարկվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության կուսակցական քվոտայով։ Այլ թեկնածություններ չեն առաջադրվել։
Վեհաժողովի անդամներից ոչ մեկ չի հակաճառել նրա ընտրվելու դեմ, ինչի պատճառով ձևական քվեարկություն տեղի չի ունեցել:
Ագրամունտն Իսպանիայի սենատի անդամ է՝ Վալենսիայից: Քաղաքական գործիչը հայտնի է Ուկրաինայի օգտին իր հայտարարություններով, նա նաև Ղրիմի անեքսիայի խիստ քննադատ է:
Միևնույն ժամանակ, ինչպես գրում է կայքը, որոշ մարդիկ նրա ընտրությունը վիճելի են անվանում, քանի որ նրա անունը հնչել է Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ-ի անդամներին կաշառելու վերաբերյալ լրագրողական հետաքննություններում։