Սուրբ Սարգիս զորավարի տոնը` Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում

Ավանդույթի համաձայն` այս տարի ևս Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում նշվեց երիտասարդների օրհնության` Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Այս մասին ըստ <Հայերն այսօր>-ի` հայտնում է akhaltskha.net-ը:

Կենտրոնում պատրաստած և փաթեթավորած աղի բլիթների զամբյուղը ձեռքներին` Սուրբ Սարգիս զորավարի ուղեկցությամբ կենտրոնի սաները, ուսուցիչները և ԶԶԵՄ-ի երիտասարդները ԱԵԿ-ից քայլեցին դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի:

Մասնակցելով եկեղեցական աղոթքին` բոլոր ներկաները ստացան օրհնված աղի բլիթներ:

Ժողովրդական սովորություններից է Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների` աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը` հուսալով, որ ինչպես տոնն է խորհրդանշում, Ս. Սարգիս զորավարը կօժանդակի և կհետևի բոլոր սիրահարներին:

Scroll Up