Սահմանին իրավիճակն արդեն 10 օր է՝ հանգիստ է. ՀՀ Պաշտպանության նախարար

Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Տարվա սկզբին որոշակի լարվածություն եղավ, բայց 10 օրից ավելի է՝ իրավիճակը առաջնագծում հանգիստ է: Երեկ երկու կրակոց է եղել ականանետից, սակայն իրավիճակը վերահսկվում է»,- նշեց նախարարը:

Սեյրան Օհանյանը նշեց, որ չի կարծում, թե Ադրբեջանի ներկայիս տնտեսական վիճակը կարող է անդրադառնալ սահմանային լարվածության եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա:

«Այդ խնդիրը բանակցությունների միջոցով պետք է լուծվի: Մենք երբեւիցե չենք քննարկել Ադրբեջանի հնարավորությունները, թեեւ խնդիրներն ազդում են ընդհանուր իրավիճակի վրա: Ադրբեջանը հասկանում է, որ հայկական զինուժի կողմից պատասխան տրվում է: Այդ ամենը համարվում են ընդհանուր զսպման մեխանիզմներ: Եթե Ադրբեջանի բյուջետային նվազումները, տնտեսական վիճակը իրենց ունեցվածքի վրա էլ էական չանդրադառնան, ապա կարծում եմ՝ հոգեբանական, գաղափարական առումով ազդելու են զինված ուժերի վրա»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Scroll Up