Ֆրանսիա­-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խումբը համալրել են ֆրանսիացի նոր խորհրդարանականներ

Ֆրանսիա­-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խումբը համալրվել է նոր 8 անդամներով:

Մասնավորապես, խմբի կազմում են ընդգրկվել Ազգային ժողովում Սոցիալիստական խմբակցության ղեկավար Բրունո լը Ռուն, նույն խմբակցությունից պատգամավորներ` Ֆրանսուա Դյումասը, Նատալի Նիեզոնը, Միշել Դեստոն, Հյու Ֆուրաժը, Ֆրանսուա Միշել­Լամբերը, Ժան Լոնեյը, ինչպես նաև Դեմոկրատների և անկախների միության Ռոն Ալպի տարածքային մարմնի ղեկավար Էմանուել Մանդոն: Այսպիսով, Ֆրանսիա­ԼՂ բարեկամության խմբի անդամների թիվը դարձել է 48: «Մեր շրջանակն ընդգրկում է Ֆրանսիայի գրեթե բոլոր շրջանները և քաղաքական կողմնորոշումներ ներկայացնող անձանց, ովքեր պաշտպանում են արդարությունը և Հարավային Կովկասում խաղաղության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքը: Հենց սրանում է մեր գործունեության արդյունավետությունը»,­ «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` համատեղ հայտարարության մեջ նշել են խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան և փոխնախագահներ Ռոշենե Ռուքեն և Գի Թեսիեն:

Ֆրանսուա Ռոշբլուանը ողջունելով նոր գործընկերների քայլը` դրական է համարել գործադիր իշխանությանը մոտ կանգնած պատգամավորների ձգտումն` առավել լավ տեղեկանալու ղարաբաղյան խնդրի մասին, ինչն էլ հնարավորություն կտա ֆրանսիական քաղաքացիական հասարակության մեջ առավել լավ ներկայացնել ԼՂ-­ին առնչվող հարցերը:

«Գրեթե 50 անդամներ ունեցող խումբն առավել ներկայացուցչական է և կարող է էլ ավելի արդյունավետ աշխատել ԼՂ-­ն, նրա խնդիրները, ինստիտուտներն առավել լավ ճանաչելու գործում»,­ ասել են Ռենե Ռուքեն և Գի Թեսիեն:

Scroll Up