Շփման գծում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ. ԼՂՀ ՊՆ

Հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ /2 արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Scroll Up