Հրթիռակոծության է ենթարկվել Քեսաբի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/01/ՔԵՍԱԲ1.jpg)
Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 20-ին տեղի ժամանակով 15:15-ին և 15:30-ին «ԲՄ21» հրթիռային կայանքով (Գրադ) երկու հրթիռ են արձակել Քեսաբի խաղաղ բնակչության վրա: Այս մասին, ըստ «Հայերն այսօր»-ի, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» թերթը:
Հրթիռներն արձակվել են թուրքական տարածքից` Քեսաբից 15-20 կմ հեռավորությունից: Առաջին հրթիռն ընկել է Քեսաբի մզկիթից 50 մետր դեպի հյուսիս, իսկ երկրորդը` Քեսաբի հայ ավետարանական Սուրբ Երրորդություն եկեղեցու հետևի հատվածում:
Կատարվածի հետևանքով արձանագրվել են նյութական վնասներ, կա մեկ վիրավոր, զոհեր չկան: