ԻՊ գրոհայիններն Իրաքում հնագույն քրիստոնեական վանք են ավերել

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն ավերել են Իրաքի տարածքում գտնվող հնագույն քրիստոնեական Սուրբ Եղիայի վանքը, sputnik.co.am կայք-էջի փոխանցմամբ՝ հայտնում է Ասոշիեյթեդ Փրես գործակալությունը՝ հղում անելով արբանյակից արված լուսանկարներին:

Արբանյակներից արված պատկերների վրա երևում է, որ վանքն ավերվել է ամբողջությամբ:

Սուրբ Եղիայի վանքը գտնվում է Իրաքի հյուսիսում` Սիրայի հետ սահմանին: Վանքը հիմնադրվել է 595 թվականին Եղիա ասորի վանականի կողմից:

Scroll Up