Պայթյունից բացի` նաև խոշոր հրդեհ Ստամբուլում

Ստամբուլում այսօր առավոտյան ժամերին տեղի ունեցած պայթյունից բացի քաղաքի մեկ այլ թաղամասում` Մալթեփեում, հյուրանոցներից մեկի շինհրապարակում խոշոր հրդեհ ե բռնկվել:

Ականատեսների պնդմամբ հրդեհից առաջ պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո 12 հարկանի հյուրանոցը կրակի մեջ է հայտնվել:

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` դեպքի վայր են մեկնել մեծ թվով շտապ օգնության և հրշեջ մեքենաներ: Հյուրանոցի շինհրապարակում աշխատող մոտ 14 շինարարներ տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին փրկարարները դեպքի վայրում շարունակում են աշխատանքները` փորձելով տարհանել հյուրանոցում գտնվող մյուս շինարարներին:

Scroll Up