Մանկական տոնական հանդես Սոֆիայում

Հունվարի 9-ին Սոֆիայի հայկական ազգային տան դահլիճում երեխների համար տեղի ունեցավ տոնական հանդես Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Տոնակատարությունը բացեցին «Նաիրի» պարախմբի ամենափոքրիկները,  որոնցից մի քանիսի համար դա առաջին ելույթն էր: Ապա երիտասարդական «Ընկեր» խմբավորությունը վարեց խաղեր:

Սիրված եգիչ Հայկաշոտ  Աղասյանն էլ  ներկաների տրամադրությունը բարձրացրեց հայտնի մանկական երգերով: Մանուկները հաճույքով պատասխանում էին նրա հարցերին, երգում և պարում նրա հետ: Ըստ ավանդույթի՝ հյուր եկավ Կաղանդ պապը Ձյունանուշիկի հետ: Լսելով երեխների արտասանություներն ու երգերը՝ նա բոլորին նվերներ բաժանեց: Մայրաքաղաքի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհուրդի կողմից պատրաստած տոնը անմոռանալի վառ հուշեր նվիրեց հայ մանուկներին:

Գոհար Խնկանոսյան

Լուսանկարներ՝ Մարի Քնալյան

2 3 4

Scroll Up