Ամանորյա նվերներ` զինվորներին
ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության Սահմանապահ և սահմանամերձ գյուղերի օժանդակության հանձնախումբը, տարեմուտին ընդառաջ, ամանորյա նվերներ պատրաստեց առաջնագծում կանգնած զինվորներին՝ շնորհավորելով նրանց գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը:
Շրջանային վարչությունն իր շնորհակալությունն է հայտնում Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը, որ սիրով ու ջերմորեն պատրաստակամություն հայտնեց առաջնագիծ այցելող լրագրողների միջոցով նվերները սահմանային զորամասեր հասցնել:
Հավելենք նաև, որ սահման պահող Հայ Զինվորների ամանորյա շնորհավորանքները Երկիր Մեդիայի եթերում կլինեն դեկտեմբերի 31-ի ողջ երեկո։