Բարեգործական համերգներ Ջավախքում

«Զորի Զորյան» երիտասարդական միությունը, «Գուգարք» անսամբլը եւ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը կազմակերպում են բարեգործական համերգ:
Ըստ Akhaltskha.Net-ի՝ ողջ հասույթը կտրամադրվի երիտասարդական կենտրոնների պարային խմբերին:
Առաջին համերգը Նինոծմինդայում տեղի ունեցավ երեկ՝ դեկտեմբերի 20-ին:
Մյուս երկու համերգները՝ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Ախալքալաքի մշակույթի տանը ժամը 18:00-ին եւ Ախալցխայի շրջանի Սուխլիս գյուղի մշակույթի տանը դեկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին: