Կայացավ Սարգսյան-Ալիև հանդիպումը. տեսագրություն, լուսանկարներ և ժամանակագրություն

15.24 ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի փոխանցմամբ. «ՀՀ նախագահը մեկնեց շվեյցարական կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանից»:


.jpg)
14:10 Նախագահ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը շարունակվում է փակ դռների հետևում։ Թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
-ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությանփոխանցմամբ, բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները: Բեռնում Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ:
-Բեռնում այս պահին տեղի ունեցող Սարգսյան-Ալիև հանդիպումն ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցի պայմաններում:
Այս մասին տեղեկացնում է Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր միկրոբլոգում, որտեղ հրապարակված լուսանկարում ոչ պաշտոնական սեղանի շուրջ նստած են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը` Մինսկի խմբի համանախագահների հետ միասին:
11.21 Նախագահ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը շարունակում են հանդիպումը Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը սկսվեց համանախագահների մասնակցությամբ։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը: