Թուրքական երգչախումբն Անկարայում կկատարի հայ կոմպոզիտորների երգերը

Դեկտեմբերի 23-ի երեկոյան Անկարայի «Լեյլա» երիտասարդական օպերայի և արվեստի կենտրոնում տեղի կունենա համերգ, որի ընթացքում կհնչեն հայ, հույն և հրեա կոմպոզիտորների ստեղծագործությունները:
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական «Sabah» պարբերականի կայքից տեղեկանում ենք, որ նշյալ համերգը ներկայացնող երգչախումբը՝ «Թուրքական երաժշտության կոնսերվատորիայի միությունը», ղեկավարելու է դիրիժոր Չեթին Քյուրքչուն:
Երգչախումբը ստեղծվել է 1948 թվականին, իսկ Քյուրքչուն խմբի ղեկավարումը ստանձնել է 1973 թվականից: