Դինքի սպանության գործով մեղադրականը վերջապես ուղարկվել է դատարան

Թուրքիայի գլխավոր դատախազությունը թույլատրել է Դինքի գործը քննող դատախազի պատրաստած մեղադրական զեկույցն ուղարկել դատարան։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Դինքի գործով թուրք պաշտոնյաների դեմ մեղադրանքներ ներառող նոր մեղադրական զեկույցը գլխավոր դատախազության կողմից հավանության արժանանլուց հետո ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարան։

Ըստ News.am-ի` ավելի վաղ 2 անգամ Դինքի սպանությունը քննող դատախազ Գյոքալփ Քյոյքչէի կազմած մեղադրականները 2 անգամ գլխավոր դատախազությունը հետ էր ուղարկել։

Իր հերթին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանը 15-օրյա ժամկետում կամ պետք է ընդունի կամ հետ ուղարկի մեղադրական զեկույցը։

Նշենք, որ այդ մեղադրական զեկույցում Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Ստամբուլի նախկին նահանգապետը։

Scroll Up