Կրթամշակութային կենտրոնի հանդիսավոր բացում Բաթումում (տեսանյութ)

Դեկտեմբերի 5-ին Բաթումում տեղի ունեցավ Ալ.Մանթաշևի անվան կրթամշակութային կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցում էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, «Ջինիշյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Հակոբյանը, ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը, մեծաթիվ աջարահայեր և հյուրեր:
Հանդիսավոր արարողության ժամանակ հնչեց նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական տեսաուղերձը՝ ուղղված աջարահայ համայնքին: