Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է հակաահաբեկչական կենտրոնի ստեղծման մասին

Ճապոնիայի կառավարությունը հակաահաբեկչական միջոցառումների առաջխաղացման հարցերի շտաբի նիստում հաստատել է երկրի ԱԳՆ-ին կից միջազգային ահաբեկչության մասին տեղեկատվություն հավաքելու կենտրոն ստեղծելու ծրագիրը:

Նման կենտրոն ստեղծելու մասին պաշտոնական հանձնարարությունն ընդունվել է միջազգային կազմակերպված հանցավորության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շտաբի կողմից՝ կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգայի գլխավորությամբ: Նոր կառույցը անմիջականորեն կապ է ունենալու երկրի վարչապետի աշխատակազմի միջազգային ահաբեկչության մասին տեղեկատվության հավաքման բաժնի հետ, ըստ News.am-ի՝ հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Կենտրոնը կունենք 30-40 աշխատակից, որոնք կլինեն ԱԳՆ-ի, ՊՆ-ի եւ ոստիկանության աշխատակիցներ: Նոր կառույցը կունենա 4 բաժին՝ Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավ-արեւելյան Ասիայի եւ Հարավային Ասիայի:

Scroll Up