Սպանված հայտնի քուրդ փաստաբանը Թուրքիային կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Դիարբեքիրի Սուրի շրջանում նոյեմբերի 28-ին մամուլի ասուլիսի ավարտին լրագրողների աչքի առաջ սպանված Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլչին ամեն տարի ապրիլի 24-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներին, գրում է NEWS.am-ը:

Թահիր Էլչին Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ աչքի է ընկել համարձակ հայտարարություններով։ Նա դատապարտել է Օսմանյան Թուրքիայում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանությունը՝ իշխանություններին կոչ անելով առերեսվել իրականության հետ։

Վերջին 2 տարվա մեջ ապրիլի 24-ին Թահիր Էլչին Դիարբեքիրում է մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներին։ Իսկ 2013-ին մասնակցել Դիարբեքիրում կոտորված հայերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը։

Scroll Up