Շախմատային մրցաշար Բուենոս Այրեսում

Նոյեմբերի 21-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի «Ալեք Մանուկյան» կենտրոնում տեղի ունեցավ շախմատի միջդպրոցական տարեկան մրցաշարի փակումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մրցաշարն իրականացվել է Բունեոս Այրեսի քաղաքապետարանի, Կրթության նախարարության նախաձեռնությամբ և ՀԲԸՄ-ի հովանավորությամբ: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Արգենտինայի իր աղբյուրներից: Մրցույթին մասնակցել է 150 աշակերտ: Կրթության նախարարության որոշմամբ՝ մրցաշարը մեկնարկել է ապրիլի 23-ին՝ խորհրդանշական բացումով և կրում էր «Հիշողություն և պահանջ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով» խորագիրը:

Արդեն 25 տարի է, որ Բունեոս Այրեսի կրթության նախարարությունը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, որին մասնակցում են Բուենոս Այրեսի ոչ պետական նախակրթական դպրոցները: Իսկ ՀԲԸՄ-ի «Մարի Մանուկյան» և Վիսենթե Լոպես հայաշատ փողոցի վարժարաններն առաջին անգամ են մրցաշարին մասնակցել:

Հավելենք նաև, որ ՀԲԸՄ-ի և Բուենոս Այրեսի կրթության նախարարության միջև հռչակագիր է  ստորագրվել: Հռչակագիրը ստորագրել են ՀԲԸՄ-ի ատենապետ Համբարձում Հալաջյանը և նախարարության ներկայացուցիչ Ռիկարդո Ուռեստին: Հռչակագիրը վավերացրել է Արգենտինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը:

shaxmat-1shxmat-2

Scroll Up