ՀՀ սփյուռքի նախարարը շնորհավորել է Գարուշ Հարյանցին

ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԳԱՐՈՒՇ ՀԱՐՅԱՆՑԻՆ

Հարգելի՛ պարոն Հարյանց,

Մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ ընտրվել եք Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահի պաշտոնում:

Հայրենիքում գրական գործունեությամբ արդեն հայտնի էիք, երբ հաստատվեցիք ԱՄՆ-ում: Բարեբախտաբար ԱՄՆ-ում շարունակվեց Ձեր գրական հաղթարշավը և անմիջապես ինտեգրվելով ամերիկահայ գրողների ընտանիքին՝ շահեցիք ընթերցողի համակրանքն ու վստահությունը: Տարբեր գրական մրցանակների արժանանալը ձեր արվեստի ճշմարիտ գնահատականն է: Իբրև ինքնատիպ և հետաքրքիր բանաստեղծի՝ Կալիֆորնիայի հայ գրողների ընտանիքը Ձեզ վստահեց գրողների միության նախ քարտուղարի, ապա նաև նախագահի դժվարին և պատասխանատու պաշտոնը:

Սրտանց շնորհավորում ենք այս պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ուրախանում ձեր հաջողություններով և հույս ենք հայտնում, որ Ձեր եռանդն ու ստեղծագործական ձիրքը ոչ միայն չեն պակասի, այլև նոր լիցքեր ստանալով՝ կշարունակեն հարստացնել մեր գրական անդաստանը: Մաղթում ենք Ձեզ և Կալիֆորնիայի հայ գրողների միության նոր վարչությանը ստեղծագործական բեղուն գործունեություն՝ հայ գրականությունն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու համար:

Լավագույն մաղթանքներով՝

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up