ԱԺ-ն ընդունեց նույնականացման քարտով քվեարկելու օրինագիծը

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ձայների 94 կողմ, 13 դեմ եւ 18 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքում եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։

Ըստ այս փոփոխությունների, քաղաքացիները հնարավորություն կստանան հանրավքեի եւ այլ ընտրությունների ժամանակ քվեարկել նաեւ նույնականացման քարտերով։

Օրինագծին դեմ էին արտահայտվում ընդդիմադիր պատգամավորները՝ նշելով, որ դա կրկնակի քվեարկությունների համար դուռ է բացում, քանի որ հնարավոր չէ կնիք դնել նունյականացման քարտի վրա:

Scroll Up