Լատինամերիկացի և լատինամերիկահայ հայտնի լրագրողներ ու գիտնականներ հայտնվել են Ադրբեջանի «սև ցուցակում»

Ադրբեջանի ԱԳՆ-ն նոր «սև ցուցակ» է հրապարակել, որում հայտնվել են  լատինամերիկացի և Լատինական Ամերիկայում բնակվող հայ լրագրողներ, գիտնականներ, գործարարներ:

Ըստ Tert.am-ի` ադրբեջանական «սև ցուցակում», որում ներառվում են Լեռնային Ղարաբաղ այցելած մարդիկ տարբեր երկրներից,  նախկինում արդեն ընդգրկվել էին արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը և Clarin արգենտինական պարբերականի միջազգային բաժնի խմբագիր Մարսելո Կանտելմին:

Ինչպես տեղեկացնում է Prensa Armenia-ն` 2015-ին Ղարաբաղ կատարած այցելության համար «պերսոնա նոն գրատա» են ճանաչվել Télam արգենտինական պարբերականի լրագրող Մարիա Լաուրա Կարպինետան,  Perfil արգենտինական պարբերականի խմբագիր Սանտյագո Ալբերտո Ֆարելը, մեքսիկահայ պրոֆեսոր Կառլոս Անթառամյանը,  ուրուգվայցի պատգամավորներ Դանիել Ռադիոն, Խորխե Օրիկոն, Ռիչարդ Սանդերը, Ռուբեն Մարտինես Ուելմոն:

«Սև ցուցակում» է հայտնվել նաև արգենտինայի սաքսոֆոնահար Խուան Մանուել Դոմինգեսը, ով 2015-ի փետրվարին  միջոցառման է մասնակցել Ղարաբաղում:

Scroll Up