Հալեպի չորս գյուղ ևս ազատագրված է

Սիրիական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ սիրիական բանակը երեկ Հալեպի հարավային շրջանում ազատագրել է 4 գյուղ՝ 50 քառակուսի կիլոմետր տարածությամբ:
Բանակը ծրագրել է առաջիկա օրերի ընթացքում վերականգնել Հալեպ-Դամասկոս միջազգային ճանապարհը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը:
Մինչ Հալեպը կմնա շրջափակված, Խանասերի շրջանում սիրիական բանակի և ԴԱՀԵՇ-ի միջև բախումները շարունակվում են: Դեռևս Հալեպ տանող մուտքի միակ ճանապարհը փակ է, իսկ վառելանյութի պակասի տագնապը շարունակվում է օրհասական մնալ: Արդեն տասն օր է, ինչ ջուրն ու էլեկտրոէներգիան անհասանելի են բնակչությանը, իսկ ինտերնետային կապը խափանված:
Տեղեկանում ենք նաև, որ Հալեպ տանող մուտքի փակ լինելու պատճառով մի շարք սննդամթերքներ հնարավոր չի լինում հասցնել քաղաք:
Այս ծանր պայմաններում հայկական կենտրոնները շարունակում են ջուր մատակարարել բնակչությանը՝ օգտվելով ակումբների և եկեղեցիների բակերում նախապես փորված ջրհորներից: