6-7 բալանոց երկրաշարժ Թուրքիայում. այն զգացվել է Երեւանում եւ Արարատի մարզում
ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը 14.11-ին գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.810 եւ արեւելյան երկայնության 44.250 (Թուրքիա):
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Երեւան քաղաքում եւ Արարատի մարզում 2-3 բալ ուժգնությամբ: