Ստամբուլում, երկարատև պայքարի արդյունքում, հայ որբերի ճամբարը վերադարձվեց հայ համայնքին

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը վերադարձվել հայ համայնքին: Ստամբուլից Ermenihaber.am-ին հայտնեցին, որ «Քամփ Արմենի» սեփականության վկայականը հանձնվել է Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին: Լուրը հաստատել է նաև հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը:

Հիշեցնենքոր «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանումգտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն էՆերկայումս ավերակի վերածվածշինությունը ժամանակին  եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառայինճամբարը: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել էՀայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է  որպես ամառայինճամբարԳեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համարՀայտնիէոր այստեղ են մեծացել նաև 2007թԹուրքիայում սպանված հայտնի հայ լրագրողՀրանտ Դինքը և նրա կին Ռաքել ԴինքըՀետագայում ճամբարը թուրքականիշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից:

2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջնախաձեռնությամբ սկսվել էր ճամբարմանկատան ապամոնտաժումըսակայնկարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալմիջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապեսհնարավոր եղավ դադարեցնել: Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, երբ ճամբարը վերադարձվեց հայ համայնքին, լրացավ ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով«Քամփ Արմեն»-ում սկսված հերթապահության 175-րդ օրը:

Scroll Up