Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը Բաքվում սադրիչ քայլ կդիտարկվի. Ջեյմս Ուորլիք
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/10/01203.jpg)
Եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա դա Ադրբեջանում որպես սադրիչ քայլ կդիտարկվի, ըստ Tert.am-ի՝ Երևանում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչումը Բաքվում կդիտարկվի որպես սադրիչ քայլ: Իմ հայտարարությունն այդ մասին էր, ես չեմ կանխատեսել, որ պատերազմ կսկսվի … Մենք ցանկանում ենք, որպեսզի լինեն այնպիսի բանակցություններ, որոնք կբերեն համընդգրկուն լուծման, բոլոր սկզբունքները պետք է ընդունվեն որպես հիմք»,- ասաց նա:
Ջեյսմ Ուորլիքը նշեց, որ ժամանակն է, որպեսզի խաղաղություն հաստատվի. «Ես անհանգստացած եմ. ժամանակն է, որ լինի խաղաղություն: Դա հեշտ չէ, բայց կարող է ավելի վատ լինել»:
Հիշեցնենք, որ համանախագահներն այսօր և վաղը կլինեն Երևանում և Ստեփանակերտում, իսկ հոկտեմբերի 28-ին՝ Լեռնային Ղարաբաղում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո կհատեն շփման գիծը և կմեկնեն Ադրբեջան: