Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Բարսելոնայում

Հոկտեմբերի 15-ին Բարսելոնայի «Տեատրո պրինցիպալ» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պարի պետական վաստակավոր անսամբլի մենահամերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջոցառումը կազմակերպվել էր Իսպանիայում ՀՀ դեսպանության և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ու աջակցությամբ:
Համերգին ներկա էին Կատալոնիայի քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային գործիչները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից: