ՀՕՄ-ի 71-րդ պատգամավորական ժողովի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. լուսանկարներ
Հայ օգնության միության համահայկական 71-րդ պատգամավորական ժողովի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ դրել զոհերի հուշակոթողին:
«Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ մասնակիցները այցելել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ նրանց ընդունել և թանգարանի աշխատանքներին ծանոթացրել է տնօրեն Հայկ Դեմոյանը:
Երևանում հոկտեմբերի 4-9-ը տեղի ունեցող ՀՕՄ-ի 71-րդ համահայկական պատգամավորական ժողովին մասնակցելու համար պատերազմական վիճակում գտնվող Հալեպից ժամանել է սիրիահայ պատվիրակությունը: Սիրիական պատվիրակության կազմում ընդգրկված են սիրիահայ օգնության խաչի անդամներ Աննա Տեր Հակոբյանը, Թալին Միասյանը, Անի Մուրադյանը, Հռիփ Կանանյանը, ինչպես նաև ՀՕՄ-ի շրջանավարտ կենտրոնական վարչության անդամ Զեփյուռ Ռեիսյանը: