ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հրանտ Դինքի այրի՝ Ռաքել Դինքին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/Raqel-Dink.jpg)
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հրանտ Դինքի այրի՝ Ռաքել Դինքին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց իր ներկայությամբ նախարարության կողմից իրականացվող «Պոլսահայ համայնքի օրերը Հայստանում» ծրագրի միջոցառումները պատվելու համար և բարձր գնահատեց նախօրեին Պպոլսահայ երգահան մաժակ Թոշիկյանի՝ Հրանտ Դինքին նվիրված օրատորիայի պրեմիերան, որը փայլուն տպավորություն գործեց հանդիսատեսի վրա:
Ռաքել Դինքն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կոողմից իրականացվող ծրագրերը: Նա իր գոհունակությունը հայտնեց իր ամուսնու հիշատակը հարգելու և օրատորիայի պրեմիերան Հայրենիքում ներկայացնելու համար:
Քննարկվեցին պոլսահայ համայնքին առնչվող հարցեր: