Հռոմի պապը Նյու Յորքում ջերմ ընդունելության է արժանացել հայերի կողմից

Պատմական այցով ԱՄՆ-ում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապին սեպտեմբերի 24-ին Նյու Յորքի հայերը դիմավորել են երախտագիտություն հայտնող պաստառներով, գրում է News.am-ը:
Նյու Յորքի փողոցներում «Շնորհակալություն, Ֆրանցիսկոս պապ, Ցեղասպանության ժխտումը դատապարտելու համար» գրությամբ պաստառով հարյուրավոր հայեր ողջունել են Պապին:
Հռոմի պապը հայերի կողմից նույն ջերմ ընդունելությանն է արժանացել նաեւ Վաշինգտոնում, որը նրա՝ սեպտեմբերի 22-ին մեկնարկած ԱՄՆ առաջին այցի առաջին կանգառն էր:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ֆիլադելֆիայի փողոցներում, ուր Հռոմի պապը կմեկնի Նյու Յորքից, հայտնվել են Ցեղասպանության ճանաչման համար Հռոմի պապին շնորհակալություն հայտնող պաստառներ: