Նիսի «Հայաստան» այգում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ տեղադրվեց

Սեպտեմբերի 21-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Նիսի Մասսենա հրապարակում կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ Նիսի հայկական մաշակութային կենտրոնի անդամների՝ ի դեմս նախագահ Մագգի Գևորգյանի նախաձեռնությամբ: Միջոցառումը համեմված էր հայրենասիրությանն ու հայրենիքին նվիրված երաժշտական և պարային կատարումներով: Տոնական մթնոլորտն ամբողջացրեց ավանդական հայկական քոչարին, և հաղթական երգերի խրոխտ հնչյունների ներքո բոլորը միացան պարային կատարումներին:
Նիսի հայկական մշակութային կենտրոնի նախագահ Մագգի Գևորգյանի նախաձեռնությամբ և Նիսի քաղաքապետարանի աջակցությամբ՝ Նիսի «Հայաստան» այգում Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում տեղադրվեց հուշատախտակ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: