Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուն համալրվեց 1915 թ. նորահայտ լուսանկարով

«Մի քանի օր առաջ, հավաքչական աշխատանքների արդյունքում հաջողվեց ձեռք բերել 1915 թ. արված այս անհայտ լուսանկարի բնօրինակը: Այն պատկերում է Դիարբեքիր քաղաքի փողոցներում թափառող անօթևան հայ որբերին ու նրանց հաց տվող ավստրիացի զինվորականներին: Այդ մասին է փաստում լուսանկարի վրա արված գերմաներեն գրությունը»,-գրում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ամենայն հավանականությամբ լուսանկարն արվել է գերմանացի զինվորականների կողմից, քանի որ այն հայտնաբերվել է Գերմանիայում:

Scroll Up