Անկախության տոնի առթիվ պարգևատրվել են նաև սփյուռքահայ գործիչները

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, հոգևոր արժեքների տարածման, ներդրած վաստակի և ավանդի համար մի շարք սփյուռքահայ գործիչների շնորհվել են պետական պարգևներ և կոչումներ.

Հայապահպանության գործում ունեցած մեծ վաստակի, սփյուռքում հոգևոր արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում ներդրած բացառիկ ավանդի համար Մեծի Տանն Կիլիկիո Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքին հետմահու պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Հայապահպանության և հոգևոր արժեքների տարածման գործում ներդրած նշանակալի ավանդի համար հայր Լևոն Զեքիյանին (Ֆրանսիա) պարգևատրել Պատվո շքանշանով:

Հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար բարերար Մխիթար Ռաշիդի Արոյանին (ՌԴ) պարգևատրել Երախտագիտության մեդալով:

Առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլյամ Արամի Խաչատրյանին (ՌԴ) պարգևատրել Մխիթար Հերացու մեդալով:

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Հայրենիք-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մարիա Ղրդյանին (ԱՄՆ) պարգևատրել Երախտագիտության մեդալով:

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Հայրենիք-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Բեատրիս Ղրդյանին (ԱՄՆ) պարգևատրել Երախտագիտության մեդալով:

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հայրենիք-սփյուռք մշակութային կապերի զարգացման գործում ներդրած ավանդի համար Շահան Արծրունուն (ԱՄՆ) պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Հարութ Եսայու Փամբուկչյանին (ԱՄՆ) շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում:

Scroll Up