«Անհավանական է, որ արդեն հարյուր տարի է` ժխտում են Հայոց Ցեղասպանությունը». Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանի հայ երկրպագուները տեւական ժամանակ հենց սրան էին սպասում:
Վերջապես Eonline-ում հայտնվել է Keeping Up with Kardahsians ռեալիթի շոուի՝ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցելության մասին պատմող չորս սերիաներից առաջինը, հայտնում է NEWS.am STYLE-ը: Ամբողջական հոլովակը դեռ չի տարածվել համացանցում, բայց Քիմի Twitter-ում հրապարակվել է մի կարճ հատված, որտեղ երեւում է,թե ինչպես են Քիմ եւ Քլոե Քարդաշյանները այցելել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
«Այստեղ շունչդ կտրվում է: Անհավանական է, որ արդեն հարյուր տարի է մարդիկ ժխտում են Հայոց Ցեղասպանությունը: Ես հպարտ եմ, որ այստեղ եմ եւ ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել եմ այս խնդրի վրա»: