ՀՀ սփյուռքի նախարարը կառավարությանը ներկայացրեց նախարարության՝ 2016 թ. բյուջեի նախագծի նախնական տարբերակը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/aaa.jpg)
Սեպտեմբերի 16-ին մեկնարկել են ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կառավարությանը ներկայացրեց նախարարության՝ 2016 թ. բյուջեի նախագծի նախնական տարբերակը:
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Սփյուռքի, Էկոնոմիկայի, Սպորտի և երիտասարդության հարցերի, Մշակույթի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Էներգետիկայի և բնական պաշարների, Գյուղատնտեսության, Բնապահպանության, Քաղաքաշինության նախարարությունների, ՀՀ սահմանադրական դատարանի, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Դատական դեպարտամենտի ղեկավարները ներկայացրել են առաջարկություններ «ՀՀ 2016թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ:
Ըստ ընթացակարգի՝ վարչապետի գլխավորությամբ տեղի են ունենում պետական բյուջեի նախնական տարբերակի քննարկումներ բոլոր գերատեսչությունների հետ, ինչի արդյունքում ամբողջական տեսքի է բերվելու բյուջեի նախագիծը և ներկայացվելու է Ազգային ժողով: