Թուրքիայում ազատազրկման մեջ գտնվող հայ լեզվաբանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել
Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանը Թուրքիայում տեղի ունենալիք առաջիկա ընտրություններում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու է առաջադրվել, հայտնում է News.am-ը:
Սեւան Նիշանյանը Twitter-ի իր էջում գրել է, որ համաձայնվել է ընդունել պատգամավոր դառնալու առաջարկը, քանի որ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն իրեն առաջարկել է ցանկի առաջին տեղը։ Նշանյանը նաեւ գրել է, որ ընտրել է հենց այդ կուսակցությունը, քանի որ կուսակցության ղեկավարը կազմակերպված եւ ճիշտ մարդ է։
Նշենք, որ Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։
Սեւան Նիշանյանի դեմ մի քանի դատական որոշումներ են կայացվել անօրինական շինարարություն անելու մեղադրանքով։ Ներկայում Նիշանյանը գտնվում է բանտում եւ ազատազրկման է դատապարտվել ընդհանուր 11 տարով։