Facebook-ի և Twitter-ի օգտատերերը կարող են հարցեր ուղղել ԼՂՀ վարչապետին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սկսել է հերթական առցանց հարցուպատասխանը, որի շրջանակներում ֆեյսբուքի և թվիթթերի օգտատերերը հնարավորություն ունեն մինչև սեպտեմբերի 15-ը հարցեր հղել նրան՝ ստանալով վարչապետի պատասխանները: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի բոլոր օգտատերերն ու լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց հուզող հարցերը վարչապետին կարող են ուղղել առցանց՝ ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջի համապատասխան միջոցառման միջոցով:
Հարցեր կարող են հղվել նաև թվիթթերում վարչապետի մամլո քարտուղար Արտակ Բեգլարյանի պաշտոնական էջի միջոցով:
Հարցերը կընդունվեն մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 18:00ն, որոնց պատասխանները տեսանյութի տեսքով կտեղադրվեն կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Նշենք, որ վարչապետ Արայիկ Հարությունյանը առցանց ասուլիսով հանդես է գալիս արդեն չորրորդ անգամ: