Մոմավառություն` ի հիշատակ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում իրականացված հայերի, հույների և հրեաների կոտորածների

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի «Մարդու իրավունքների միության» մի շարք անդամներ, կենտրոնական Իսթիքլալ պողոտայի Գալաթասարայ հրապարակում մոմավառություն ու նստացույց է արել ` ի հիշատակ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում իրականացված հայերի, հույների և հրեաների կոտորածների:

Ըստ թուրքական «mynet» լրատվամիջոցի` նստացույցի մասնակիցները իրենց ձեռքում պահել են վերանշյալ դեպքերը արտացոլող լուսանկարներ:«Հայերն այսօրի» փոխանցմցմբ՝ գրում է ermenihaber.am-ը:
Այնուհետև իրավաբան Էրեն Քեսքինը խմբի անունից հանդես է եկել հայտարարությամբ` ասելով, որ 1955թ. սեպտեմբերի 6-7 դեպքերը հիշատակվում են, որպես  թուրք ազգայնականների կողմից իրականացված զանգվածային հրդեհների, թալանի, հարձակումների տարեթիվ: Նրա խոսքերով` հարձակումները ուղղված են եղել առաջին հերթին Ստամբուլում բնակվող հույների, ապա հայերի և հրեաների դեմ:

Նա ընդգծել է, որ հարձակումներև և թալանը ոչ միայն Իսթիքլալ պողոտայում են տեղի ունեցել, այլև Ստամբուլի գրեթե ամեն թաղամասում:

Ելույթից հետո, նստացույցի մասնակիցները խաղաղ ցրվել են:  Որևէ արտառոց միջադեպ չի գրանցվել:

Հիշեցնենք, որ 1955թ սեպտեմբերի 6-ին ժամը 13:00-ին Թուրքիայի պետական ռադիոյով հայտարարվել է, որ Թուրքիայի Սալոնիկ քաղաքում գտնվող Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի հայրական տան վրա ռումբ է նետվել:

Սեպտեմբերի 6-ին, կեսօրից հետո թուրքական տարբեր երիտասարդական կազմակերպություններ և գլխավորապես իշխանությունների աջակցությամբ ստեղծված «Կիպրոսը թուրքական է» միությունը Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կազմակերպում են բողոքի հանրահավաք` կապված այդ դեպքի հետ: Դրանից հետո բողոքարարները սկսում են քարեր նետել Թաքսիմին մոտ Իսթիքլյալ պողոտայում գտնվող հույներին և հայերին պատկանող խանութների վրա, իսկ կարճ ժամանակ անց հայտնվում են նախօրոք մահակներով և այլ անհրաժեշտ գործիքներով զինված խմբեր, որոնք սկսում են հարձակվել, կոտրել ու թալանել ոչ մուսուլմաններին պատկանող խանութները, արհեստանոցները, տները, դպրոցները, եկեղեցիները և անգամ գերեզմանատները: Ջարդերը չեն սահմանափակվել միայն Իսթիքլյալ պողոտայով, այլ արագորեն տարածվել են Ստամբուլի մյուս թաղամա-սեր` Բաքըրքյոյ, Բեյօղլու, Բեյքոզ, Բեշիքթաշ, Էմինոնյու, Էյուփ, Ֆաթիհ, Քադըքյոյ, Սարըյեր, Շիշլի, Ուսքյուդար, անգամ Ստամբուլի մոտակայքում գտնվող Մարմարա ծովի Իշխանաց կղզիներ, որտեղ բնակվում էին հույներ:

Scroll Up