Հայերենի դասընթացների նոր ուսումնական տարին Կիևում սկսվեց հարսանիքով

Հայերենի դասընթացների նոր ուսումնական տարին սկսվեց ուսանողներիս հերթական հարսանյաց հանդեսով: Հայուհի Յանան երազում էր սովորել մայրենի լեզվով գրել և կարդալ: Մի քանի ամիս անց հայերեն սովորելու ցանկությունն առաջացավ Արմանի մոտ: Նրանք սովորում էին տարբեր խմբերում, տարբեր օրեր: Սիրո հրեշտակը դիտում էր այս գեղեցիկ երիտասարդներին և հետևություններ անում:
Ավարտական երեկոյին, երբ հրավիրված էին բոլոր ուսանողները, հրեշտակն իրականացրեց իր մտահաղացումը: Սերն առաջին իսկ հայացքից ծնվեց և բոցավառվեց այս գեղեցիկ երիտասարդների սրտերում: Եվ այսօր, երկու տարի անց, նրանք կազմեցին ընտանիք: Թող որ սիրո հրեշտակը ձեր կյանքի մշտական ուղեկիցը լինի, սիրելիներս: Եվ ես հաճույքով նշեմ,որ հերթական հայ ընտանիքը Սփյուռքում ստեղծվեց հայերեն սովորելու ցանկությունից:
Սովորե՛ք հայերեն, խոսե՛ք հայերեն, ստեղծեք հայ ընտանիքներ, մեր հա´յ երիտասարդներ:
Ռուզաննա Մարտիրոսյան
ք.Կիև