Արգենտինահայ երիտասարդները մարդու իրավունքներին նվիրված կոնֆերանս են կազմակերպել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/09/արգենտինահայ.jpg)
Արգենտինահայ երիտասարդների նախաձեռնությամբ Բուենոս Այրեսում կազմակերպվել է մարդու իրավունքներին նվիրված երկօրյա կոնֆերանս, որի ընթացքում երիտասարդները տեսակետեր են հայտնել, ինչպես Հայոց ցեղասպանության առնչությամբ, այնպես էլ ներկայում տեղի ունեցող իրադարձությունների եւ մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արգենտինայի հայ համայնքից, կոնֆերանսի ժամանակ երիտասարդները քննարկել են Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները, Եվրոպայում ներգաղթյալների իրավիճակով պայմանավորված խնդիրները: