Սաթխա գյուղում ընթանում են միջգյուղական ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում, տարածաշրջանային հիմնադրամի ֆինանսավորմամբ, ընթանում են միջգյուղական ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է akhaltskha.net-ից: Նախագծով տվյալ գյուղում ասֆալտապատվելու է 1350 մետր երկարությամբ ճանապարհահատված, որի արժողությունը կազմում է 480000 լարի գումար: Տվյալ աշխատանքները իրականացնում է «Ջավախք ավտո գզա» շինարարական կազմակերպությունը:
Բնակիչները շատ բարձր են գնահատում նման ուշադրությունը իրենց հանդեպ եւ գոհունակության խոսքեր են ուղղում շրջանի ղեկավարությանը: Նշենք, որ մինչ այս գյուղի ճանապարհը գտնվում էր անմխիթար վիճակում եւ մեծ դժվարություններ պատճառում գյուղի բնակչությանը: