Մուշում գնացք է պայթեցվել
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/08/f55e40a0f52856_55e40a0f52894.jpg)
Թուրքիայի Մուշի նահանգում պայթեցվել է Էլազըղ – Թաթվան երթուղու բեռնատար գնացքը, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ Մուշի Քորքութ շրջանով անցնող գնացքը պայթեցվել է երկաթուղում նախօրոք տեղադրված ռումբի օգնությամբ, որը գործարկվել է գնացքի անցնելու պահին, գրում է ermenihaber.am-ը: Ենթադրվում է, որ ռումբերը տեղադրվել են «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ – PKK) անդամ զինյալների կողմից:
Պայթյունից հետո դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաները վիրավորներին տեղափոխել են Մուշի հիվանանդանոց: Հայտնի է, որ վիրավորվածները գնացքի անվտանգության աշխատակիցներն են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Պայթյունից վնասված գնացքի տարածքում անվտանգության ուժերը հատուկ գործողություն են սկսել՝ հանցագործությունը բացահայտելու նպատակով: