Հայ գեղեցկուհին հաղթել է Միսս Լիբանան գեղեցկության մրցույթում

Վենեսուելայում բնակվող լիբանանահայ Սոֆիա Ինկլիզյանը 13 երկրի գեղեցկուհիների շարքում հաղթել է Miss Lebanon Emigrant 2015 գեղեցկության մրցույթում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով Armenian Life­ը, մրցույթին մասնակցում են տարբեր երկրներում բնակվող լիբանանցի ներգաղթյալներ:

Սոֆիայի պատմությունը յուրահատուկ է, քանի որ նրա հայրը լիբանանահայ է, մայրը` վենեսուելացի: Այժմ Սոֆիան ընտանիքի հետ միասին բնակվում է Վենեսուելայում եւ սովորում Բիզնեսի կառավարման դպրոցում: Մրցույթից հետո հայ գեղեցկուհին հայտարարել է, որ իր գլխավոր նպատակներից մեկը Լիբանանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է, եւ առաջիկա իր գործողություններն ուղղված են լինելու հենց այդ նպատակի իրականացմանը:

Scroll Up